Զելենսկին պարզաբանել է, թե ինչու է ուկրաինական հակահարձակումը դանդաղել
copy image url

Զելենսկին պարզաբանել է, թե ինչու է ուկրաինական հակահարձակումը դանդաղել

Արտաքին 1 տարի առաջ - 15:00 01-07-2023
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկիրը նախատեսում է ռազմաճակատում որոշակի արդյունքներ արձանագրել Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ, որը կանցկացվի հուլիսի 11-12-ը։ Այս մասին Զելենսկին ասել է իսպանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։

«Գագաթնաժողովից առաջ մենք ցանկանում ենք ցույց տալ արդյունքները, բայց յուրաքանչյուր կիլոմետրը կյանք արժե», - ասել է նա։

Ուկրաինայի նախագահը նաև հայտնել է, որ ուկրաինական ուժերի հակահարձակողական ծրագրերը դանդաղել են։ Նա նշել է, որ հորդառատ անձրևները երկար են տևում, և դա դանդաղեցրել է որոշ գործընթացներ։

Զելենսկին այս համատեքստում երկրի դաշնակիցներին կոչ է արել շարունակել զենք տրամադրել Ուկրաինային։ «Աշնանը մենք անցանք հակահարձակման, և մեզ արդյունք էր պետք: Որոշ բաների վրա էինք հույս դնում, բայց հրետանին ուշ եկավ»,- ասել է նա։

Վերջինս հայտնել է, որ ուկրաինացի զինվորականներն այդ ժամանակ ստիպված էին կանգ առնել, քանի որ առաջ գնալը կնշանակեր մարդկանց կորուստ։

«Մենք շատ զգույշ ենք այս հարցում։ Արագ բաները միշտ չէ, որ ապահով են: Եթե ​​ինձ ասեն, որ կանցնի երկու ամիս, և հազարավոր մարդիկ կմահանան, կամ երեք ամիս և ավելի քիչ մարդ կմահանա, իհարկե, ես կընտրեմ երկրորդը։ Ժամանակի և մարդկանց միջև ամենակարևորը մարդիկ են»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված