Դադարեցրե´ք երկակի ստանդարտները, դադարեցրե´ք՝ չնկատել, չլսել և չտեսնել. Կրպեյանը՝ ՄԱԿ-ի գործընկերներին
«Այս պահին Հայաստանի Հանրապետությունն օկուպացրած հանցախումբը չի ներկայացնում հայ մարդու շահերը»,- ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը:
«Ես դիմում եմ ՄԱԿ-ի գրասենյակի մեր գործընկերներին, որ դադարեցնեն երկակի ստանդարտները, որ դադարեցնեն՝ չնկատել, չլսել և չտեսնել Արցախից հնչող SOS ահազանգը: Մենք շարունակական կորուստներ ենք ունենալու, եթե օր առաջ չդադարեցնենք այս անկումը»,- ասաց Կրպեյանը՝ հիշեցնելով, որ 199 օր է՝ 120 հազար հայ գտնվում է հումանիտար աղետի մեջ:
Հիշեցնենք, որ երեկ ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն նախաձեռնել էր 24 ժամյա նստացույց՝ ՀՀ-ում ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատների և ԵՄ ներկայացուցչության դիմաց։
Նստացույցի նպատակն է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից և ԵՄ-ից պահանջել չբավարարվել լոկ հայտարարություններով, այլ գործուն քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումն անհապաղ վերացնելու ուղղությամբ։