Բոլորն էլ իրենց աթոռի համար են կռվում, մեր մասին մտածող չկա. հարցում

Ներքին 1 տարի առաջ - 10:21 28-06-2023
Ազգային ժողովի նիստերի դահլիճում երեկ իշխանական և ընդդիմադիր պատգամավորները սկսեցին վիճել ու վիրավորել մեկը մյուսին։

ՔՊ-ական Հայկ Կոնջորյանն իր ելույթի ժամանակ Սեյրան Օհանյանին նկատողություն արեց ԱԺ նախագահի հետ դու-ով խոսելու համար և հարցրեց․ «Դուք դաստիարակություն ստացե՞լ եք։ Չգիտեք, որ չի կարելի դու-ով խոսել։ Ինչ որ լսում ես, սուս, ձայնդ, պարոն Մինասյան լուռ, հանգիստ, առանց հավելյալ տվայտանքների»։

Օհանյանն իր հերթին սրիկա անվանեց Կոնջորյանին, ինչից հետո Կոնջորյանը Օհանյանին ասաց․ «Սրիկան Դուք եք, որովհետև Դուք ԱԺ նախագահին ասեցիք սրիկա, սրիկան Դուք եք։ Ձա՛յնդ, պապանձվի՛ր»։ Նիստն ընդմիջվեց Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ։

Oragir.News-ը քաղաքացիներից հետաքրքրվեց՝ ի՞նչ իշխանության պահելաձևը որքանով է քաղաքական առումով կոռեկտ։

«Բոլորն էլ իրենց աթոռի համար են կռվում, մեր մասին մտածող չկա»,-ասաց քաղաքացին։

Մանրամասները տեսանյութում։

Ամենից շատ դիտված