Տաքսիների պետտուրքը մինչև 2026 թվականը կհասնի 4-5 %-ի
copy image url

Տաքսիների պետտուրքը մինչև 2026 թվականը կհասնի 4-5 %-ի

Ներքին 1 տարի առաջ - 23:02 27-06-2023
Կառավարության որոշմամբ՝ տաքսիները պիտի հարկեր մուծեն պետությանը, ինչը հնարավորութուն կտա այս ոլորտը հարկային դաշտ բերել։ Նիկոլ Փաշինյանն էլ շեշտեց, որ պետք է հասնել նրան, որ տաքսիներում վճարումներն արվեն անկանխիկ եղանակով։

Հաջորդ տարվա սեպտեմբերից վարորդները քաղաքացիներից կանխիկ գումար ստանալիս ուղևորության արժեքի 2 տոկոսը պետությանը կփոխանցեն, քարտով ստանալիս՝ 1,5 կեսը։ Օրինակ, եթե ուղեվարձը 1000 դրամ կազմի, պետտուրքի չափը կլինի 20 կամ 15 դրամ՝ կախված վճարման եղանակից։ 2025-ից տոկոսները կավելանան՝ նույն հազար դրամ արժեքով ուղևորության դեպքում 35 և 25 դրամ։ Դրանից մեկ տարի անց էլ հարկման տոկոսները վերջնական մակարդակին կհասնեն՝ 50 դրամ կանխիկի, 40՝ անկանխիկի դեպքում։

Մոտավոր տվյալներով, Հայաստանում մոտ 80 հազար մարդ է գրանցված օնլայն տաքսի ծառայություններում, նրանցից ակտիվ է շուրջ 30 հազարը։

Եթե փոփոխությունն ընդունվի, վարորդները պետտուրք կվճարեն, օնլայն հարթակներն էլ համապաստախան հարկատեսակները՝ ավելացված արժեքի հարկ, եկամտահարկ և այլն։

Ամենից շատ դիտված