Բլինքենը պետքարտուղարության աշխատակիցներին արգելել է մեկնաբանել Վագների շուրջ ծավալվող իրադարձությունները
copy image url

Բլինքենը պետքարտուղարության աշխատակիցներին արգելել է մեկնաբանել Վագների շուրջ ծավալվող իրադարձությունները

Արտաքին 1 տարի առաջ - 14:30 27-06-2023
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը պետքարտուղարության աշխատակիցներին արգելել է մեկնաբանել «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման շուրջ ծավալվող իրադարձությունները։ Այս մասին տեղեկացնում է է Axios-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Հաղորդվում է, որ Բլինքենն արգելել է Պետդեպի աշխատակիցներին խոսել ապստամբության մասին և քննարկել Ռուսաստանում տիրող իրավիճակը։ Հրապարակման համաձայն՝ թե պաշտոնյաներին արտասահմանյան կառավարությունների ներկայացուցիչները հարցնեն Ռուսաստանում տիրող իրավիճակի մասին, ապա նրանք պետք է ասեն, որ ԱՄՆ-ն հետևում է իրավիճակին։

Լրատվամիջոցի աղբույրներից մեկը հայտնել է, որ այդպիսով Վաշինգտոնը ցանկանում է երաշխավորել, որ ոչ մի ամերիկացի դիվանագետ ոչինչ չասի, որպեսզի տպավորություն չլինի, թե ԱՄՆ-ն կապ ունի այդ ճգնաժամի հետ։

Պորտալը նշում է, որ ապստամբության մասին հաղորդագրությունները լրջորեն մտահոգել են ամերիկյան վարչակազմին։

Ամենից շատ դիտված