Աննա Հակոբյանը Եվրոպոլի գործադիր տնօրենին ներկայացրել է Երևանում կայանալիք կանանց առաջնորդության գագաթնաժողովը
copy image url

Աննա Հակոբյանը Եվրոպոլի գործադիր տնօրենին ներկայացրել է Երևանում կայանալիք կանանց առաջնորդության գագաթնաժողովը

Ներքին 1 տարի առաջ - 21:13 27-06-2023
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հունիսի 27-ին հանդիպել է Եվրոպոլի գործադիր տնօրեն Քեթրին դը Բոլի հետ:

Հանդիպմանը ներկա է եղել նաև Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից, ՀՀ վարչապետի տիկինը Քեթրին դը Բոլին ներկայացրել է հոկտեմբերի 19-20 Երևանում կայանալիք «Կին առաջնորդների դերը ժողովրդավարության, խաղաղության և անվտանգության խթանման գործում» խորագրով միջազգային գագաթնաժողովի մանրամասները: Աննա Հակոբյանի խոսքով՝ աշխարհի տարբեր ծայրերում այսօր պատերազմներ են, որոշ տարածաշրջաններում մեծ է ռազմական գործողություններ սկսելու հավանականությունը և, այս ամենը հաշվի առնելով, անհրաժեշտ է, որ որոշումներ կայացնող, բարձր պաշտոններ զբաղեցնող կանայք միավորվեն, լուծում գտնեն ու աշխարհն ավելի անվտանգ դարձնեն՝ ընդգծել է վարչապետի տիկինը:

«Երևանում անցկացվող գագաթնաժողովը մյուսներից տարբերվելու է նրանով, որ այս անգամ միայն կանայք են մասնակցելու միջոցառմանը, հարթակը ծառայեցնելու են մտքեր փոխանակելու, վերլուծելու, առկա վտանգները վերհանելու ու դրա դեմ պայքարելու համար:

Երկխոսության ընթացքում Աննա Հակոբյանն ու Քեթրին դը Բոլը կարևորել են նաև կանանց ներգրավվածության ավելացումը երեխաների կյանքեր փրկելու հարցում, արձանագրելով փաստը, որ վերջին տարիներին պատերազմների ընթացքում հարյուրավոր երեխաներ են զոհվել, ինչն աններելի է»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ վարչապետի տիկինը զրուցակցին ներկայացրել է նաև Հայաստանում ներդրված պարեկային ծառայությունում կանանց ներգրավվածության, կառավարության որդեգրած քաղաքականության մասին մանրամասներ, ըստ որի՝ այս պահին առկա թափուր հաստիքները համալրվելու են կանանցով:

Ամենից շատ դիտված