Նախագահ Արայիկ Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է  անցկացրել
copy image url

Նախագահ Արայիկ Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Ներքին 1 տարի առաջ - 21:53 26-06-2023
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 26-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել։ Այս մասին հայտնել է նրա մամուլի ծառայությունը։

«Քննարկվել են ռազմաքաղաքական իրավիճակին և շրջափակման հարուցած խորացող հումանիտար հիմնախնդիրների լուծմանը վերաբերող հարցեր։

Նախագահ Հարությունյանը ընդգծել է իրավիճակի փոփոխությանը զուգընթաց` կարիքների և խնդիրների օպերատիվ գնահատման և համապատասխան կառույցների կողմից արագ արձագանքման կարևորությունը։

Խորհրդակցությանը մասնակցել են ԱՀ Աժ նախագահ Արթուր Թովմասյանը, պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը, ուժային կառույցների ղեկավարները, պաշտոնատար այլ անձինք»,- ասված է հաղորդագրության մեջ։