Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների հետ:
Քննարկվել են մի շարք առանցքային հարցեր, որոնք հիմնականում վերաբերում են իրականացվող ծրագրերի արդյունքներին։
Ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են կատարված աշխատանքների մասին տեղեկատվություն: Այնուհետև մարզպետը տվել է նոր հանձնարարականներ առաջիկա անելիքների վերաբերյալ: