«Սրիկան դու ես, ձա՛յնդ, պապանձվիր». լարված իրավիճակ ԱԺ-ում

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:19 26-06-2023

Քիչ առաջ խորհրդարանում կրքերը թեժացան, երբ ՔՊ-ական պատգամավորները սկսեցին ընդդիմադիրներին մեղադրել Վիգեն Խաչատրյանի հոգեհանգստի արարողությանը ներկա չլինելու և նրա հիշատակը չհարգելու մեջ։

ՔՊ-ական Հայկ Կոնջորյանն իր ելույթի ժամանակ Սեյրան Օհանյանին նկատողություն արեց ԱԺ նախագահի հետ դու-ով խոսելու համար և հարցրեց․ «Դուք դաստիարակություն ստացե՞լ եք։ Չգիտեք, որ չի կարելի դու-ով խոսել։ Ինչ- որ լսում ես, սուս, ձայնդ, պարոն Մինասյան լուռ, հանգիստ, առանց հավելյալ տվայտանքների»։

Օհանյանն իր հերթին սրիկա անվանեց Կոնջորյանին, ինչից հետո Կոնջորյանը Օհանյանին ասաց․ «Սրիկան Դուք եք, որովհետև Դուք ԱԺ նախագահին ասեցիք սրիկա, սրիկան Դուք եք։ Ձա՛յնդ, պապանձվի՛ր»։

Նիստն ընդմիջվեց Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ։

Ամենից շատ դիտված