«Իմ խիղճն այնքանով է մաքուր, որ 2018 թվականին մատս մատիս չեմ տվել Հայաստանը կործանողներին իշխանության բերելու համար»,-
Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արարատի մարզի Արմաշ գյուղի բնակիչ Տիգրան Մաթևոսյանը:
«-Մարդկանց ուեղները լվացել են, գիտեք ինչ, եթե այս բոբոն գնաց, դևը գալու է: Իմ համար ավելի լավ է՝ դև գա, քան այս բոբոն մնա:
-Արարատ լեռը հայկական եղել է, կա ու կմնա, Հայաստանի էլ սիմվոլն է եղել: Դուք ո՞վ եք, որ Արարատ լեռ քննարկեք:
-Այն ժամանակ մարդիկ գալիս էին Հայաստան, հպարտորեն տանում էինք Քարվաճառով, Ստեփանակերտով, Բերձորով, Արցախը պտտում, հետ էինք գալիս, իսկ այսօր արցախցին չի կարողանում դուրս գա, իր երեխու համար սնունդ տանի կամ իր հիվանդին բերի բուժման:
-Հայաստանը ձեր ասած մարդը չէ, ինքը չի ներկայացնում հայ ազգը:
-Քանի դեռ հայը հանդուրժում է թշնամու կողմից իրեն ստորացնելը, մեր վիճակն ամենավատն է լինելու»,- մեզ հետ զրույցում ասաց Արմաշի բնակիչը:
Մանրամասները՝ տեսանյութումՆարեկ Խաչատրյան