ՌԴ ԱԴԾ-ն «Վագներ»-ի մարտիկներին կոչ է արել միջոցներ ձեռնարկել Պրիգոժինին կալանավորելու համար
copy image url

ՌԴ ԱԴԾ-ն «Վագներ»-ի մարտիկներին կոչ է արել միջոցներ ձեռնարկել Պրիգոժինին կալանավորելու համար

Արտաքին 1 տարի առաջ - 02:00 24-06-2023
Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է, որ «Վագներ»-ի ղեկավար Եվգենի Պրիգոժինի հայտարարություններն ու գործողություններն իրականում զինված քաղաքացիական հակամարտություն սկսելու կոչեր են։ Այս մասին տեղեկացնում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։

«Պրիգոժինի հայտարարություններն ու գործողությունները, ըստ էության, կոչեր են՝ սկսելու զինված քաղաքացիական հակամարտություն Ռուսաստանի Դաշնության տարածքում և դանակով հարված են ռուս զինծառայողների թիկունքին, որոնք կռվում են պրոֆաշիստական ​​ուկրաինական ուժերի դեմ»,- հայտնում է ծառայությունը։

Գերատեսչությունից նշել են նաև, որ ՌԴ ՊՆ-ի կողմից «Վագներ»-ին հասցված հարվածների մասին տարածված հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը և սադրանք են։

«Պրիգոժինի անունից սոցցանցերում տարածված բոլոր տեղեկությունները ՌԴ պաշտպանության նախարարության կողմից «Վագներ»-ի թիկունքային ստորաբաժանումների վրա իբր հասցված հրթիռային և ռմբակոծությունների մասին իրականությանը չեն համապատասխանում և տեղեկատվական սադրանք են», - ասվում է հայտարարությունում։

Բացի այդ ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը «Վագներ»-ի մարտիկներին կոչ է արվել հրաժարվել Պրիգոժինի հրամանները կատարելուց, ինչպես նաև նպաստել նրա կալանավորմանը։ «Մենք կոչ ենք անում «Վագներ»-ի մարտիկներին անուղղելի սխալներ թույլ չտալ, դադարեցնել ցանկացած ուժային գործողություններ ռուս ժողովրդի դեմ, չկատարել Պրիգոժինի հանցավոր և դավաճանական հրամանները և միջոցներ ձեռնարկել նրան կալանավորելու համար»,- նշվում է հայտարարությունում։