Պատմական նվաճում․ կարատեիստ Անիտա Մակյանը՝ Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր
copy image url

Պատմական նվաճում․ կարատեիստ Անիտա Մակյանը՝ Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր

Սպորտ 1 տարի առաջ - 19:58 23-06-2023
Կարատեիստ Անիտա Մակյանը փայլուն ելույթներ է ունեցել Լեհաստանում ընթացող Եվրոպական խաղերում։

Հայ մարզուհին հաղթել է իսպանացի և ուկրաինացի մրցակիցներին՝ դուրս գալով կիսաեզրափակիչ։ Այդ փուլում Անիտան զիջել է շվեյցարացի մարզիկին՝ դառնալով բրոնզե մեդալակիր։

Կարատե մարզաձևում սա պատմական նվաճում է Հայաստանի համար։

Հիշեցնենք, որ հունիսի 23-ին Եվրոպական խաղերում Հայաստանի առաջին մեդալը նվաճել էին հրաձիգներ Բենիկ Խլղաթյանն ու Էլմիրա Կարապետյանը, որոնք երկրորդ տեղն էին գրավել 10 մետր օդամղիչ ատրճանակ 30+30 կրակոց միքս մրցաձևում։

Ամենից շատ դիտված