Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ հաջորդ ամիս կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը պետք է կենտրոնանա Ուկրաինայի ռազմական հզորության ամրապնդման վրա՝ երկրի համար հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցության գործընթաց սկսելու փոխարեն:
Ինչպես տեղեկացնում է DW-ն, Շոլցն այս մասին ասել է Բունդեսթագում ունեցած ելույթում:
Շոլցը ՆԱՏՕ-ի դաշնակից պետությունների առաջնորդներին հորդորել է «սթափ» նայել դաշինքին միանալու Ուկրաինայի հայտին: Նա հիշեցրել է, որ ուկրաինական կողմն ինքն է ասել, որ «ՆԱՏՕ-ին միանալը բացառված է», քանի դեռ երկրում ռազմական գործողությունները շարունակվում են:
«Ուստի ես կողմնակից եմ, որ մենք Վիլնյուսում կենտրոնանանք այն բանի վրա, ինչն այժմ բացարձակ առաջնահերթություն է․ ուժեղացնել Ուկրաինայի իրական մարտական ուժը», - ասել է նա:
Շոլցը նաև դիմել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին «մաքրել ճանապարհը» Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու համար։