Չինաստանը հավաստիացրել է, որ Ռուսաստանին ռազմական օգնություն չի տրամադրի․ Բլինքեն
copy image url

Չինաստանը հավաստիացրել է, որ Ռուսաստանին ռազմական օգնություն չի տրամադրի․ Բլինքեն

Արտաքին 1 տարի առաջ - 18:00 19-06-2023
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը hայտարարել է, որ Չինաստանը ԱՄՆ-ին հավաստիացրել է, որ ռազմական օգնություն չի տրամադրի Ռուսաստանին՝ Ուկրաինայի դեմ պատերազմում օգտագործելու համար։ Այս մասին Բլինքենն ասել է Պեկինում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Բլինքենը նշել է, որ իրենք գնահատում են Չինաստանի այս մոտեցումը։ «Մենք եւ մյուս երկրները Չինաստանից երաշխիքներ ենք ստացել, որ այն չի տրամադրում եւ չի տրամադրի մահաբեր աջակցություն Ռուսաստանին։ Մենք դա գնահատում ենք»,- ասել է նա։

ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ Չինաստանի նման քաղաքականությունը կարևոր է։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնը չի տեսել որեւէ ապացույց, որը կարող է հակասել Պեկինի հավաստիացումներին:

Ամերիկացի պաշտոնյան հայտնել է նաև, որ ԱՄՆ-ն մտահոգված է, որ չինական ընկերությունները կարող են տեխնոլոգիաներ տրամադրել Ռուսաստանին։ Նա այս համատեքստում Չինաստանին կոչ է արել զգոնություն ցուցաբերել։