ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտնել է, որ դաշինքի զինանոցները դատարկված են
copy image url

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտնել է, որ դաշինքի զինանոցները դատարկված են

Արտաքին 1 տարի առաջ - 19:00 19-06-2023
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքի զինանոցները դատարկված են։ Այս մասին Ստոլտենբերգն ասել է գերմանական արդյունաբերության ասոցիացիայի համաժողովի ընթացքում։

Ստոլտենբերգը շեշտել է, որ Գերմանիայում և հյուսիսատլանտյան դաշինքի անդամ մի շարք այլ երկրներում անհրաժեշտ է լրացնել զինանոցները։ Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ին անհրաժեշտ է ավելի հզոր ռազմական արդյունաբերություն։ «Զենքի և զինամթերքի մեր պաշարները դատարկ են և պետք է համալրվեն ոչ միայն Գերմանիայում, այլև ՆԱՏՕ-ի շատ երկրներում»,- ասել է նա։

Վերջինս այս համատեքտում ընդգծել է պաշտպանական համագործակցության խոչընդոտների վերացման կարևորությունը, ինչը կապահովի ինչպես ՆԱՏՕ-ի, այնպես էլ Ուկրաինայի պաշտպանությունը։

Յենս Ստոլտենբերգը հավելել է, որ վերջերս հանդիպել է պաշտպանական արդյունաբերության ներկայացուցիչների հետ և քննարկել արգելքների վերացման հարցը։

Ավելի վաղ՝ հունիսի 10-ին, ԱՄՆ նախկին նախագահ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը ամերիկյան բանակը թողել է գործնականում առանց զինամթերքի։

Հունիսի սկզբին Ստոլտենբերգը նաեւ ասել էր, որ ՆԱՏՕ-ի երկրները պետք է մեծացնեն զենքի արտադրությունը Կիեւին մատակարարումների պատճառով զենքի պաշարների սպառման ֆոնին։ Նա հորդորեց դաշինքի անդամ երկրներին պայմանագրեր կնքել, միայն այդ դեպքում, ըստ նրա, արդյունաբերությունը պատրաստ կլինի ներդրումներ կատարել և ավելացնել արտադրությունը։

Ամենից շատ դիտված