Խոշոր ավտովթար Սպիտակի ոլորանում, մի քանի տոննա հեղուկ գազով բարձված Iveco բեռնատարը կողաշրջվել է․ shamshyan.com
copy image url

Խոշոր ավտովթար Սպիտակի ոլորանում, մի քանի տոննա հեղուկ գազով բարձված Iveco բեռնատարը կողաշրջվել է․ shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 19:13 19-06-2023
Այսօր՝ հունիսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 45-ամյա Պետիկ Կ․-ն իր վարած Iveco մակնիշի գազի ավտոցիստեռնով Երևան-Վանաձոր ավտոճանապարհին, Սպիտակի 2-րդ ոլորանում, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է «Սպիտակ» բժշկական կենտրոն։Օպերատիվորեն ժամանած հրշեջ-փրկարարները դադարեցրել են վառելիքի արտահոսքը և կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ։

Վթարի փաստով՝ ՊԾ Լոռու մարզի գումարտակում նյութեր են նախապատրաստվում և հնարավոր է՝ նախապատրաստված նյութերը փոխանցվեն Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Ամենից շատ դիտված