Մի քանի տոննա տորֆով բարձված բեռնատարը Աստվածընկալի ձորի հատվածում մերկասառույցի պատճառով կողաշրջվել է. shamshyan.com
copy image url

Մի քանի տոննա տորֆով բարձված բեռնատարը Աստվածընկալի ձորի հատվածում մերկասառույցի պատճառով կողաշրջվել է. shamshyan.com

Ներքին 1 ամիս առաջ - 12:37 20-03-2025
Այսօր՝ մարտի 20-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 43-ամյա Գարիկ Մ.-ն իր վարած «Shacman» մակնիշի տորֆով բարձված բեռնատարով Հարթավան-Եղվարդ ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում՝ Աստվածընկալի ձոր կոչվող հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և կողաշրջվել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:

Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղաակլ Աղասի Խաչատրյանի, վաշտի հրամանատար Արմեն Տիգրանյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արսեն Մատինյանն ու Կարեն Աթոյանը:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Դեպքի վայրում թե՛ վարորդը, թե՛ մի քանի քաղաքացիներ ասում էին, որ ճանապարհը ամբողջությամբ եղել է մերկասառույց և վթարից հետո եղանակի մի քիչ տաքացումն է եղել պատճառը, որ հիմա այն այնցանելի է:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ամենից շատ դիտված