Հայաստանի բասկետբոլի հավաքականը 2-րդ հանդիպումն անցկացրեց Ֆրանսիայի ընտրանու հետ
copy image url

Հայաստանի բասկետբոլի հավաքականը 2-րդ հանդիպումն անցկացրեց Ֆրանսիայի ընտրանու հետ

Սպորտ 1 տարի առաջ - 12:27 18-06-2023
Լոս Անջելեսում ուսումնամարզական հավաք անցկացնող Հայաստանի ազգային հավաքականը երկրորդ ընկերական խաղում ուժերը չափեց Ֆրանսիայի հավաքականի հետ:

Կայացած խաղում մեր ընտրանին զիջեց մրցակցին 83:98 հաշվով:

Հանդիպման ընթացքում ամենաշատ միավոր վաստակած բասկետբոլիստը Անդրե Սպայթ-Մկրտչյանն է (Հայաստան): Նա վաստակել է 22 միավոր, 4 անգամ տիրել օղակից անդրադարձող գնդակին և կատարել 4 արդյունավետ փոխանցում:

Երկրների միջև կայացած առաջին ընկերական խաղում Հայաստանի հավաքականը պարտություն էր կրել 74-107 հաշվով:

Հիշեցնենք, որ Ֆրանսիան Եվրոպայի գործող փոխչեմպիոնն է, իսկ Հայաստանը՝ ՖԻԲԱ Եվրոպայի փոքր երկրների 2022 առաջնության հաղթող: