Ինչպես հայտնի է, Բարձրագույն դատական խորհրդի անդամ Մեսրոպ Մակյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։
Oragir.News-ին հայտնի դարձավ, որ Մակյանի հրաժարականը ոչ թե սկզբունքային անհամաձայնության արդյունք է, դեմարշ, այլ պաշտոնի առաջխաղացման համար արված քայլ։
Մասնավորապես, նա ցանկանում է դառնալ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի նախագահ, եւ քանի դեռ ԲԴԽ անդամ է, իր թեկնածությունը չի կարող դիտարկվել։
Այժմ Մակյանը հրաժարական է ներկայացնում, որպեսզի դառնա դատարանի նախագահ։
Նշենք, որ Մեսրոպ Մակյանը ԲԴԽ անդամ էր դարձել 2019թ, այսինքն՝ մեկ տարուց այսպես, թե այնպես նրա լիազորությունները դադարելու էին, հետեւաբար՝ ավելի հեռատեսական էր այդ մեկ տարին զոհաբերել դատարանի նախագահի պաշտոնի համար։
Ի դեպ, Մակյանը եւս ԲԴԽ այն անդամներից է, ով իր պաշտոնը լավագույնս օգտագործեց առաջխաղացման համար։ Այնտեղ հայտնվողները կամ պաշտոնի առաջխաղացում են ունենում, կամ հրաժարական տալիս՝ կախված դիրքորոշումից։