Իրեն Հայաստանում ոչինչ դուր չի գալիս. քաղաքացիները՝ վարչապետի՝ գերբը չհավանելու մասին

Նրանց կարծիքով Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 22:36 16-06-2023
Հայաստանի զինանշանը 91 թ. հիմնադրված պետության հետ ի՞նչ կապ ունի. այդ զինանշանը նշանակում է՝ ոչնչացրեք մեզ»,-այս մասին երեկ ԱԺ ամբիոնից հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Նա իր ելույթի ժամանակ ասաց, որ Հայաստանի Հանրապետության օրհներգին կանդրադառնա՝ «բարձրաձայն մտածելու ժանրում»․ վերջնական որոշում դեռ չի կայացրել։ Խնդիրը, նրա խոսքով, այն է, որ Հայաստանի հիմնը զոհվելու մասին խոսքերով և զոհվելու տեսարանով է ավարտվում, այնինչ այն կարելի է այլ կերպ ավարտել։ Նաև անդրադառնալով Գեղամ Մանուկյանի հայտարարությանը, որը նշել էր, թե «կադաստրի թուղթ եք ման գալիս, էնա կադաստրի թուղթը» (նկատի ունենալով ՀՀ գերբը-խմբ.)՝ վարչապետն ասել է․ «Եթե մենք հայտարարենք, որ սա մեր կադաստրի թուղթն է, նշանակում է՝ մենք հայտարարում ենք` ոչնչացրեք մեզ»:

Oragir.News-ը մայրաքաղաքում քաղաքացիներից հետաքրքրվեց՝ իրենց դուր գալի՞ս է Հայաստանի գերբը, Նիկոլ Փաշինյանին դուր չի գալիս, և ինչ են կարծում, ինչո՞ւ։

Անցորդներից մի քանիսը համոզմունք հայտնեցին, որ վարչապետին ոչինչ էլ դուր չի գալիս։ Մի քանիսն էլ ասացին, որ շատ են հավանում Հայաստանի գերբը և կարծում են, որ այն փոխելու կարիք չկա։

«Ցավոք ստրի նրան ոչինչ դուր չի գալիս»,-ասաց քաղաքացին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված