ՔԿ հաղորդագրությունը կարդալիս խաշած հավի ծիծաղն էլ կգա. բռնության ենթարկված փաստաբան

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 15:22 16-06-2023
Առ այսօր դատավարական որևէ գործողություն չի իրականացվել, որևէ թուղթ ինձ չի փոխանցվել, անգամ հայտի չեն այդ վարույթի համարը, ինձ տրված դատավարական կարգավիճակն ու այլ մանրամասներ, րոնց միջոցով ես կարող եմ իրականացնել իմ իրավունքների պաշտպանությունը։ Այս մասին այսօր ԵՄ գրասենյակի երթի մեկնարկին լրագրողների հետ զրույցում ասաց բռնության ենթարկված փաստաբան Կարեն Ալավերդյանը։

Ալավերդյանը նշեց, որ եթե փաստաբանի նկատմամբ հարուցված վարույթով է նման անտարբեր վիճակ, նման մոտեցում, արդեն կարելի է պատկերացնել, թե քաղաքացիների բողոքների դեպքում վարույթներն ինչ ընթացք են ստանում։

Փաստաբանի խոսքով, այս քրեական վարույթը պետք է սեղմ ժամկետում իրականացվի, որպեսզի հասարակությունը ստանա հուզող հարցերի պատասխանը։ «Այնինչ, ՔԿ մամուլի հաղորդագրությանը ծանոթանալիս նույնիսկ խաշած հավի ծիծաղը կգար»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված