Մի հարվածով ուզում ենք բեռնաթափել դատարանների ծանրաբեռնվածությունը. Մինասյան

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:44 16-06-2023
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 16-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մաuին», «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին», «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին նախագծին: «Թվով 7 նախագծերով մեկ հարվածով ուզում ենք բեռնաթափել մեր դատարանները»,- ասաց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը: Նա նշեց, որ ուսումնասիրությունները, որոնք իրականացվել են 2020-2022 թվականների ընթացքում, ցույց են տվել, որ ընդհանուր իրավասության քաղհայցերով 441 հազար հայցադիմում է ներկայացվել, որից 395 հազարը փոքր բռնագանձման գործեր են: «Այսինքն՝ ստացվում է գրեթե 90 տոկոսով մեր դատարանները ծանրաբեռնված են գործերով, որոնք, ըստ էության, արդարադատություն իրենցից չեն ներկայացնում, այլ գրավոր գործարքի հիման վրա կողմերի միջև վեճ է: Ուղղակի դատավորը վերցնում է պայմանագիրը, նայում է և հաստատում է: Որպես ապացույց, թե ինչու է կարևոր այս փոփոխությունը. նույնիսկ այդ գործերի 95 տոկոսը չի էլ բողոքարկվում, այսինքն՝ քաղաքացիները համաձայն են, գիտեն, որ պարտք կա: Մենք այս փոփոխությամբ բեռնաթափում ենք դատարանները շուրջ 80 տոկոսով, և այսուհետ բանկերը, վարկային կազմակերպությունները և կումունալ ծառայություններ մատուցող ընկերությունները չեն կարողանալու գնալ դատարան, գնալու են նոտարի մոտ, նոտարը հաստատելու է, այնուհետև թվային գործիքներով ուղարկելու է Հարկադիր կատարման ծառայություն, բայց նաև հնարավորություն ենք ստեղծել մեր քաղաքացիներին բողոքարկել այն գործերը, որոնք նոտարը կամ սխալ կհաշվարկի տոկոսը, կամ ընդհանրապես չի պատկերացնի, որ իրեն ընդդատյա գործ չի»,-ասաց նախարարը: Գրիգոր Մինասյանը նաեւ հավելեց, որ շատ կարևոր է նաև ընդգծել, որ երկու օրակարգային հարց ունենք՝ դատավորների քանակի ավելացում կամ աշխատավարձերի բարձրացում. «Դրանով մենք, ըստ էության, այս տարի օրակարգից հնարավորություն կունենանք հանել դատավորների աշխատավարձի բարձրացման հարցը և կկենտրոնանանք առաջին ատյանի դատավորների աշխատավարձի բարձրացման վրա և փոխվարչապետների հետ աշխատելու ենք այդ փաթեթը նույնպես ներկայացնել», -ասաց նախարարը: Նա ընդգծեց, որ ամբողջը թվային է լինելու: «Օրենքի ուժի մեջ մտնելը կապելու ենք թվային հարթակի գործարկմանը. թուղթը վերանալու է»,- ասաց Գրիգոր Մինասյանը: Ինչ վերաբերում է գործընթացի տևողությանը, ապա այն, նախարարի խոսքով, 1-1.5 ամիս է տևելու: «Երբ բանկն արդեն տեսնում է, կամ կոմունալ ծառայությունը տեսնում է, որ պարտավորությունը կատարված չէ, ուղարկելու է նոտարին, նոտարը 7-օրյա ժամկետում էլեկտրոնային եղանակով ծանուցելու է քաղաքացուն, եթե քաղաքացին վճարում է, գործը փակվում է, էլ ընթացք չի լինում, եթե վճարում չի լինում, այնուհետև վճարման կարգադրությունը ուղարկվում է Հարկադիր կատարման ծառայություն, և պրոցեսը տևելու է մեկ ամիս»,- նշեց նա: Մինասյանն ասաց, որ նախնական որոշվել էր 5 մլն դրամ բռնագանձման գումարներին անդրադառնալ, բայց նախարարական կոմիտեում թիվը նվազեցվել է 2 մլն-ի:

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
22:30 Փաշինյանը լավատես է, դրա համար է վստահ, որ պատերազմ չի լինի․ հարցում