Բրիտանական նավահանգիստը հրաժարվել է բեռնաթափել ռուսական նավթով բեռնված լցանավը
copy image url

Բրիտանական նավահանգիստը հրաժարվել է բեռնաթափել ռուսական նավթով բեռնված լցանավը

Արտաքին 3 տարի առաջ - 15:59 06-03-2022
Բրիտանացի բանվորները հրաժարվել են Մերսի գետի տերմինալում խարսխված գերմանական դրոշի ներքո նավարկող Seacod նավից բեռնաթափել ռուսական նավթը, հաղորդում է BBC News-ը։

Unite արհմիությունը հայտարարել է, որ «օբյեկտում աշխատողները ոչ մի դեպքում չեն բեռնաթափի ռուսական նավթը՝ անկախ այն առաքող նավի պատկանելությունից»։

Մեծ Բրիտանիայի կառավարությունն արգելել է «Ռուսաստանի հետ որևէ առնչություն ունեցող» նավերի մուտքն իր նավահանգիստներ՝ ՌԴ-ի Ուկրաինա ներխուժման պատճառով։ Սակայն ռուսական շատ ձեռնարկություններ պատժամիջոցները շրջանցելու նպատակով օգտագործում են այլ երկրներում լիցենզավորված և գրանցված տրանսպորտ։

Ամենից շատ դիտված