62 մլն դրամի նվիրատվություն, 7․8 մլն դրամի այլ մուտքեր․ «Ապրելու երկիր» կուսակցության 2022 թ․ տարեկան հաշվետվությունը
copy image url

62 մլն դրամի նվիրատվություն, 7․8 մլն դրամի այլ մուտքեր․ «Ապրելու երկիր» կուսակցության 2022 թ․ տարեկան հաշվետվությունը

Ներքին 1 տարի առաջ - 23:30 15-06-2023
«Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի համաձայն՝ կուսակցությունները յուրաքանչյուր հաշվետու տարվան հաջորդող տարվա մինչև մայիսի 31-ը հրապարակում են իրենց տարեկան հաշվետվությունները, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ նաև դրանց վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը: Նշենք, որ կուսակցությունների մուտքի և ելքի գումարը 25 մլն դրամ գերազանցելու դեպքում ենթակա են պարտադիր աուդիտի։

Oragir.News-ը շարունակում է ներկայացնել կուսակցությունների հաշվետվությունները և շարքի շրջանակներում այսօր կներկայացնենք «Ապրելու երկիր» կուսակցության 2022թ․ տարեկան հաշվետվությունը։

Դրամական միջոցների մնացորդը տարվա սկիզբին կազմել է 3 685 900 դրամ։

Նվիրատվություններից ստացված գումարը կազմել է 62 040 000 դրամ։

Եվս 7 839 200 դրամի եղել են այլ մուտքեր, այսպիսով ընդհանուր մուտքերը կազմել են 69 879 200 դրամ։ Իսկ տարեվերջին դրամական միջոցների մնացորդը կազմել է 25 484 797 դրամ։

Ամենից շատ դիտված