Ուղիղ եթեր
Բացի Փաշինյանից` Թուրքիան և Ադրբեջանը ՀՀ ոչ մի ղեկավարով այսքան հիացած չեն եղել
copy image url

Բացի Փաշինյանից` Թուրքիան և Ադրբեջանը ՀՀ ոչ մի ղեկավարով այսքան հիացած չեն եղել

Արտաքին Ներքին 1 տարի առաջ - 16:00 15-06-2023
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին՝ Ադրբեջան կատարած այցից վերադառնալիս, գովասանքի խոսքեր է շնորհել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Մասնավորապես՝ Էրդողանը կարևորել էր Փաշինյանի մասնակցությունը Անկարայում կայացած իր երդմնակալության արարողությանը՝ նշելով, որ ՀՀ վարչապետը, Թուրքիայի հրավերն ընդունելով, ստիպված է եղել բազմաթիվ խոչընդոտներ և ընդդիմադիր տրամադրություններ հաղթահարել։

Թուրքիայի նախագահը միևնույն ժամանակ բարձր էր գնահատել Փաշինյանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին հայտարարությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ վերջինս այս հարցում որևէ հետքայլ չի կատարել։ Մինչ թուրքական կողմի այս հայտարարությունները՝ այդ երկրի հետ հարաբերությունների կարգավորմամբ և այսպես կոչված «հայ-թուրքական բարեկամությամբ» տոգորված շրջանակների կողմից մեկնաբանվում է որպես Փաշինյանի դիվանագիտության և փայլուն արտաքին քաղաքականության հաջողություն, և վերջիններս հույս ունեն, որ թուրքական կողմի նման հայտարարություններից հետո այդ երկիրն ի վերջո փոխելու է Հայաստանի հանդեպ իր վերաբերմունքը և մոտեցումները, հայ հասարակության մի զգալի հատվածի մոտ դրանք միայն լուրջ մտահոգություններ և անհանգստություններ են առաջացնում։

Առհասարակ, ինչպես հայտնի է, Թուրքիան մշտապես Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը պայմանավորել է մեր երկրի կողմից իրեն ներկայացված բոլոր նախապայմանների անվերապահ կատարմամբ, իսկ Փաշինյանի իշխանությունը, մի շարք փորձագետների և թյուրքագետների համոզմամբ, կատարել է և պատրաստակամորեն շարունակում է կատարել բոլոր նախապայմանները, իսկ Էրդողանի կողմից նման գովասանքի խոսքերը ևս մեկ անգամ ապացուցում են ասվածի իսկությունը։

Միևնույն ժամանակ հանրության շրջանում լուրջ մտահոգություններ են առկա Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունների սինխրոն գործելակերպի կապակցությամբ, և այդ մտահոգություններն էլ ավելի խորացան Էրդողանի երդմնակալության արարողության օրը՝ Անկարայից ստացված ջերմ լուսանկարներից հետո, որոնցում Հայաստանի վարչապետը այնպիսի լայն ժպիտով էր զրուցում Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների հետ, կարծես վերջիններս Հայաստանի մտերիմ կամ բարեկամ երկրների առաջնորդները լինեին։

Նման գործելակերպն ակնհայտ դարձավ դեռևս 2021 թվականի փետրվարին, երբ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը և մի շարք զինվորականներ պահանջեցին Հայաստանի վարչապետի հրաժարականը, իսկ Նիկոլ Փաշինյանի կողմից դա որակվեց որպես հեղաշրջման փորձ։

Հենց այս օրերին աշխարհում միայն Թուրքիայի և Ադրբեջանի ամենաբարձրաստիճան պաշտոնյաները երկրորդեցին Նիկոլ Փաշինյանին և դատապարտեցին մեր երկրում տեղի ունեցող այսպես կոչված հեղաշրջման փորձը, իսկ աշխարհի որևէ այլ երկրի կողմից դեպքերին նման որակում չտրվեց։

Այս համատեքստում Հայաստանի բնակչության մի մասը զարմացավ, երբ Նիկոլ Փաշինյանը ընտրություններում Էրդողանի հաղթանակից րոպեներ անց շնորհավորեց նրան, երբ այդ ժամանակ շնորհավորել էր միայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ուզբեկստանի նախագահ Շավկաթ Միրզիյոևը, որոնք Թուրքիայի և անձամբ Էրդողանի ամենամտերիմ երկրների ղեկավարներն են, ինչպես նաև այն հանգամանքը, որ ՀՀ-ն ամենաբարձր մակարդակով մասնակցեց Էրդողանի երդմնակալությանը, սակայն հատկապես 2021 թվականի փետրվարյան իրադարձությունները լավ հիշող անձանց համար որևէ զարմանալի բան չկար դրանում։

Միևնույն ժամանակ ցանկանում ենք ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ բացի Փաշինյանից Հայաստանը չի ունեցել որևէ ղեկավար, որով Թուրքիան և Ադրբեջանն այդքան հիացած են եղել։ Առհասարակ այդ երկրների հասարակական և քաղաքական շրջանակները զարմացած են, թե ինչպես է հայ հասարակությունը մինչև այսօր հանդուրժում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, չի հեռացնում նրան, ինչը իրենց համար իսկական նվեր է։

Կարող ենք փաստել՝ Հայաստանի նախկին բոլոր ղեկավարները, չնայած իրենց միջև տարբեր հարցերում ունեցած տարաձայնություններին, մշտապես կարողացել են առաջ մղել ՀՀ պետական շահերը, դրանց հաշվին որևէ կերպ պատրաստ չեն եղել Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորել, հետևաբար չեն արժանացել նաև գովասանքի խոսքերի։

Այս համատեքստում անգամ Հայաստանի առաջին նախագահը, ով Արցախի հակամարտության և Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում ավելի մեղմ մոտեցումներ է ունեցել, քան իր հաջորդները, այսպիսի բարձր մակարդակով գովասանքի չի արժանացել Անկարայի կողմից։

Մասնավորապես՝ 1998 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո թուրքական «Հյուրիեթ» պարբերականի գործադիր տնօրեն Է. Օզքյոքը Հայաստանի նախագահի հրաժարականը համարեց վերջին տարիներին Թուրքիայի արտաքին քաղաքականության մեծագույն ձախողումը։ Նա գրել էր, որ Թուրքիան պետք է աջակցեր Տեր-Պետրոսյանի նման չափավոր նախագահին, ոչ թե նրան թողներ բախտի քմահաճույքին։

Հավելենք, որ Տեր-Պետրոսյանի նկատմամբ նման վերաբերմունքը նախևառաջ պայմանավորված էր նրա չափավոր մոտեցումներով, սակայն ոչ երբեք թուրքական բոլոր նախապայմանները կատարելու պատրաստակամությամբ։

Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
21:49 Գյումրիում ազգային երգ ու պարով են նշել Հիսուս Քրիստոսի Հարության տոնը
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
17:25 Սա ՀՀ իրավական պատմության մեջ նմանատիպ գործով 1-ին հաղթանակն է. փաստաբանը՝ Սոնա Աղեկյանի գործով վճռի մասին
20:45 Պամֆլետ. Ավինյանի փորձը՝ սակուրաշինություն, ԱՆԻՖաշինություն, քովիդաշինություն, համբալաշինություն

Ձեզ գուցե հետաքրքրի