Ուղիղ եթեր
Ադրբեջանում հիացած են Փաշինյանով և զարմացած, որ հայ ժողովուրդը մինչև օրս չի հեռացրել նրան
copy image url

Ադրբեջանում հիացած են Փաշինյանով և զարմացած, որ հայ ժողովուրդը մինչև օրս չի հեռացրել նրան

Խոսք Արտաքին Ներքին 1 տարի առաջ - 20:30 23-05-2023
Նախօրեին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը լի էր մի շարք սկանդալային հայտարարություններով։ Եթե մինչև այժմ Փաշինյանը խուսափում էր ուղիղ նշել, որ Արցախը ճանաչում է որպես Ադրբեջանի մաս և սահմանափակվում էր միայն նշելով, որ Հայաստանը որևէ տարածքային պահանջ չունի Ադրբեջանի նկատմամբ, ապա երեկ վերջինս բացահայտ հայտարարեց, որ Ադրբեջանի 86.6 հազար քառակուսի կիլոմետր տարածքում ընդգրկված է նաև Լեռնային Ղարաբաղը։ Փաստացի Հայաստանի վարչապետը կատարեց Ադրբեջանի նախագահի այն պահանջը, որով վերջինս պահանջում էր հայտարարել, որ «Արցախն Ադրբեջան է և վերջ»։

Միևնույն ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Հայաստանի 29.8 հազար քառակուսի կիլոմետր տարածքի մեջ մտնում է Արծվաշենը, որը 1992 թվականից գտնվում է ադրբեջանական օկուպացիայի տակ։ Հայաստանի վարչապետը նաև հայտնեց, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ ընդգրկվում են նաև նախկին անկլավները, որոնք ադրբեջանական կողմը տևական ժամանակ է, ինչ պահանջում է։ Փաստացի Նիկոլ Փաշինյանը Հայաստանի բնակչությանն անոնսեց, որ պատրաստվում է կատարել Ալիևի հերթական պահանջը և վերադարձնել նախկին անկլավները։

Oragir.News-ը պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանից հետաքրքրվեց, թե իրատեսական համարո՞ւմ է, որ Ադրբեջանը կվերադարձնի Արծվաշենը, թե՞ մենք հերթական անգամ ականատես կլինենք Հայաստանի կողմից միակողմանի զիջմանը, ինչին ադրբեջանգետը հարցադրմամբ պատասխանեց. «Երբևէ լսե՞լ եք, որ երբ Ադրբեջանի ղեկավարությունը խոսում է չակերտավոր ութ անկլավների մասին, հայտարարի, որ մենք ունենք տարածքներ, որոնք Հայաստանին են պատկանում։ Իհարկե՛ ոչ, և չեք էլ լսի նման հայտարարություն, որովհետև Ադրբեջանը ոչ մի տարածքից դուրս չի գալու՝ լինի դա Արծվաշենը, թե վերջին երկու տարիների ընթացքում օկուպացված տարածքները՝ 2021 թվականի ներխուժումների և 2022 թվականի լայնամասշտաբ ագրեսիայի ժամանակ»։

Տաթևիկ Հայրապետյանի համոզմամբ՝ նման զիջողական հայտարարությունները որևէ տրամաբանության չեն ենթարկվում։ Նա շեշտում է, որ հակառակ կողմը դա ընդունում է որպես թուլության և նոր ագրեսիայի գնալու նշան։ «Թող մի անգամ Ադրբեջանի ղեկավարությունը հայտարարի, որ պատրաստ է կոմպրոմիսների, պատրաստ է զիջումների՝ դուրս գալ տարածքներից, որոնք համարվում են Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքներ։ Նման հայտարարություն դուք չեք էլ լսելու Ադրբեջանի ղեկավարից, նման գործողություն չի լինելու։ Հետևաբար ես կարծում եմ, որ իրական ոչմիթիզականն Ադրբեջանն է, որը ոչ միայն իր տարածքներն է փորձում վերահսկողության տակ պահել, այլ նաև Հայաստանի և Արցախի նկատմամբ ունի հավակնություններ»,- նկատում է նա։

Հարցին, թե ինչի մասին են վկայում Հայաստանի կողմից պարբերաբար հնչեցվող նման զիջողական հայտարարությունները, և ինչ խնդիր է փորձում լուծել Նիկոլ Փաշինյանը, ադրբեջանագետը պատասխանեց, որ կա՛մ գործ ունենք միտումնավոր դավաճանության, կա՛մ կատարյալ տգիտության հետ։ Նրա խոսքով՝ այստեղ որևէ երրորդ տարբերակ չի կարող լինել։

Մի շարք փորձագետների համոզմամբ՝ նախկին անկլավների հարցում լավագույն լուծումը կարող լինել առկա իրավիճակի պահպանումը։ Մեր հարցին, թե Ադրբեջանը կհամաձայնի՞ նման լուծման, Հայրապետյանը նշեց՝ Ադրբեջանն այս առումով արդեն իր նախապատրաստությունները տեսել է՝ և՛ դիվանագիտական դաշտում, և՛ քաղաքական առումով։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի գործողությունները շատ ավելի հեռուն են գնում, խնդիրը միայն 8 գյուղերը չեն։ «Ադրբեջանի ծրագրերը շատ ավելի հեռուն գնացող են, ավելի ծավալապաշտական են։ Բնականաբար խնդիրը միայն գյուղերի թեման չէ, խնդիրն այն է, որ այդ տարածքները գտնվում են Հայաստանը Վրաստանին և Հայաստանը Իրանին կապող միջպետական ճանապարհների վրա։ Այսինքն՝ դու քո երկու բարիդրացիական հարևանների հետ ունեցած կապուղիներն ամբողջությամբ հանձնում ես հակառակորդ պետության վերահսկողությանը»,- ասել է նա։

Մեր ճշգրտող հարցին, թե նման սցենարի դեպքում Վրաստան և Իրան տանող ճանապարհներին կունենա՞նք նույն պատկերը, որն ունեցանք Գորիս-Կապան ճանապարհի հանձնումից հետո, Տաթևիկ Հայրապետյանը նշեց, որ շատ ավելի վտանգավոր և վատ իրավիճակ ենք ունենալու, և Հայաստանը հայտնվելու է տոտալ շրջափակման մեջ՝ առանց արտաքին աշխարհի հետ կապի։ Ադրբեջանագետը նկատեց, որ նման պարագայում մենք կունենանք մոտավորապես նույն իրավիճակը, որն այսօր առկա է Արցախում։

Անդրադառնալով Փաշինյանի հայտարարությունների ֆոնին ադրբեջանական մամուլում առկա տրամադրություններին՝ Հայրապետյանը դրանք հակիրճ ներկայացրեց՝ «իրենք հիացած են Փաշինյանով և զարմացած, որ մինչև այսօր հայ ժողովուրդը չի հեռացրել այդ ղեկավարին»։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում

Ձեզ գուցե հետաքրքրի