Ուղիղ եթեր
Բոլոր հայերը ի ծնե երազողներ են․ երկրի փոխարեն երազ ունենք․ ամերիկահայ գրող Փիթեր Բալաքյանի ծննդյան օրն է
copy image url

Բոլոր հայերը ի ծնե երազողներ են․ երկրի փոխարեն երազ ունենք․ ամերիկահայ գրող Փիթեր Բալաքյանի ծննդյան օրն է

Մշակույթ 1 տարի առաջ - 22:11 13-06-2023
Փիթեր Բալաքյանը ծնվել և մեծացել է Ամերիկայում՝ Նյու Ջերսիում։ Նա ծագումով հայ է և երրորդ սերնդի ամերիկացի։ Փիթերը հինգ բանաստեղծական ժողովածուների և երկու ամենավաճառվող վեպերի հեղինակն է։ Ութսունականների կեսերից նրա բանաստեղծությունները ներառվել են ամերիկյան ժամանակակից պոեզիայի գրեթե բոլոր անթոլոգիաներում։

Այսօր Պուլիտցերյան մրցանակակիր Փիթեր Բալաքյանի ծննդյան օրն է:

Փիթեր Բալաքյանի ստեղծագործությունը՝ թե՛ պոեզիան, թե՛ արձակը, ամերիկյան գրականության անբաժանելի մասն են։ Բանաստեղծն աշխարհին նայում է «հայի աչքերով», կյանքի երևույթներն ընկալում ու գնահատում է իր «հայկական արշինով»։ Բալաքյանի ստեղծագործությունը մեծ մասամբ նրա հայկական գիտակցության, հայկական աշխարհայացքի արդյունքն է։ Նրա գործերում մեծ և անվերապահ դեր ունեն ցեղասպանության մասին պատմությունները, որոնք դարձել են ապագա բանաստեղծի և նրա սիրելի տատի հոգևոր կապի հիմնական, առանցքային կողմը, նրանց «փոքրիկ գաղտնիքը», հաղորդակցության առարկան և երկար երկխոսության արդյունքը։



Սա մեծ համարձակություն է, քանի որ Ցեղասպանությունը մի թեմա է, որին չի համարձակվել մոտենալ անգամ Հրանտ Մաթևոսյանը․ «Ցեղասպանության թեման յոթգլխանի վիշապ է, որի բերանից բոց է դուրս գալիս ու այրում ինձ՝ թույլ չտալով մոտենալ ինքս ինձ»։

Ցեղասպանության թեման մարտահրավեր դարձավ Փիթեր Բալաքյանի համար, և նա ընդունեց այս մարտահրավերը։ Եվ նա ողջ աշխարհին պատմեց իր ցավի, իր ընտանիքի ու իր ժողովրդի ողբերգության մասին։

Զարմանալի է, որ Նյու Յորքի հեղինակավոր թաղամասերից մեկում ծնված և ամբողջ կյանքն ապրած մարդը չդարձավ քաղաքային բանաստեղծ, փոխարենը գրել է Դեր Զորի անապատի մասին, ստեղծել մարդկային տառապանքի պատկերներ, որոնք նկարագրվում էին իսկապես նատուրալիստական ​​երևույթներով։



Փիթեր Բալաքյանն ասում է. «Որպես բանաստեղծի՝ իմ ճանապարհորդությունը ինձ հետ տարավ դեպի իմ հայկական անցյալը, հատկապես ցեղասպանության հիշողությունը, որ ունեցել է իմ ընտանիքը»:

Նա խոսում է հիշողության մասին՝ որպես ստեղծագործական ուժի, աշխարհում տեղի ունեցող ամեն ինչի համար անձնական պատասխանատվության զգացումը բարձրացնում է փիլիսոփայական կատեգորիայի։ Նա հստակ գիտակցում է, որ գործ ունի չսպիացած վերքի, ազգային վշտի հետ։ Ցեղասպանությունն իր ընկալմամբ խունացած արև է, դարի մթնշաղ, մարդկային քաղաքակրթության փլուզում, աշխարհի հոգևոր վախճան։ Աշխարհը դուրս է եկել ռելսերից, մարդիկ կորցրել են պատմական հեռանկարի զգացումը, կոպտորեն խախտվել է զարգացման շարունակականությունն ու ժամանակների կապը։



Խոսելով Ցեղասպանության մասին՝ Բալաքյանը միաժամանակ շարունակում է մնալ մեծ երազող․ «Ես հավատացած եմ, որ Սարոյանը, նաև բոլոր հայերը, ի ծնե երազողներ են։ Երկրի փոխարեն երազ ունենք։ Քանի որ մեր տարածքը ձեռքներիցս թռել է, հնարելու մի ազատություն ունենք, որից զուրկ են շատ ու շատ ազգեր։ Եվ որքան մեր աշխարհագրությունը նեղանում է, այնքան ընդլայնվում է մեր երևակայությունը, այնքան նմանվում ենք խավարի մեջ թևածող բուերի»:

Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
21:49 Գյումրիում ազգային երգ ու պարով են նշել Հիսուս Քրիստոսի Հարության տոնը
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
17:25 Սա ՀՀ իրավական պատմության մեջ նմանատիպ գործով 1-ին հաղթանակն է. փաստաբանը՝ Սոնա Աղեկյանի գործով վճռի մասին
20:45 Պամֆլետ. Ավինյանի փորձը՝ սակուրաշինություն, ԱՆԻՖաշինություն, քովիդաշինություն, համբալաշինություն