Հայ շախմատիստները չեն մասնակցի Բաքվում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկությանը
copy image url

Հայ շախմատիստները չեն մասնակցի Բաքվում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկությանը

Սպորտ 1 տարի առաջ - 16:03 13-06-2023
Հուլիսի 30-ից օգոստոսի 24-ը Բաքվում կանցկացվի շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը, որին կմասնակցի 206 շախմատիստ։

Հայաստանից աշխարհի գավաթի մասնակցության ուղեգրեր ունեն գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Հովհաննես Գաբուզյանը, Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը։

Կանանց աշխարհի գավաթի խաղարկության մասնակցության իրավունք Հայաստանից ունեն Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանը, Լիլիթ Մկրտչյանը։ Սակայն հայ շախմատիստները որոշել են չմասնակցել շախմատի աշխարհի գավաթի խաղարկությանը։

Հայաստանի շախմատի ֆեդերացիայում հանդիպում է կայացել շախմատիստների հետ, նրանք որոշել են, որ աշխարհի գավաթի խաղարկությանը չեն մասնակցի։ Հայտնում է ՀՇՖ-ն։

Մեր շախմատիստներն ասել են, որ լարված մթնոլորտում բացառվում է լիարժեք խաղ ցուցադրել ու լիարժեք շախմատ խաղալ։ Այս որոշման մասին շախմատի ֆեդերացիան տեղյակ է պահել ՖԻԴԵ-ին։

Ամենից շատ դիտված