Հարթաշեն լճում խեղդված երեխան Արցախից էր տեղահանված
copy image url

Հարթաշեն լճում խեղդված երեխան Արցախից էր տեղահանված

Ներքին 1 տարի առաջ - 14:55 13-06-2023
Հարթաշեն գյուղում կորած երեխան, ում հետագայում գտել էին լճում, Արցախի Քաշաթաղի շրջանից էր տեղահանվել և ընտանիքի հետ միասին բնակություն էր հաստատում Սյունիքի Տեղ համայնքի Կուռնիձոր բնակավայրում։

Հիշեցնենք՝ երեկ Հարթաշեն գյուղում երեխա էր կորել, նրան գտել էին լճում, ավելի ուշ հիվանդանոցում արձանագրվել է նրա մահը։

Oragir.News-ի հետ զրույցում Կոռնիձոր գյուղի վարչական ղեկավար Արշակ Կարապետյանը սրտնեղելով կատարվածից ասաց. «Շատ ցավալի դեպք էր, մեր գյուղում էին բնակվում, Արցախից` Քաշաթաղից տեղահանված ընտանիք էին։

Ընտանիքում չորս երեխա կային։ Լճում խեղդված երեխան ընտանիքի երկրորդ երեխան էր, մյուս երկուսը շատ փոքր են»։

Կարապերյանը նշեց, որ ընտանիքը Հարթաշենում ինչ-որ առիթի էր հրավիրված եղել. «Երևի առիթ-մառիթ է եղել, հարազատի ծնունդ է եղել, գնացել են այնտեղ հաց ուտելու և այդ դեպքը տեղի է ունեցել»։

Հարցրինք՝ իսկ ընտանիքը մշտական բնակություն է հաստատել գյուղում, թե ժամանակավոր՝ Կարապետյանը պատասխանեց. «Դե, տեղահանումից հետո առ այսօր գյուղում են, մնացածը չգիտեմ»։

Հարցին, թե երեխային Կոռնիձորում են հուղարկավորելու՝ ասաց. «Երևի չէ, ստույգ ինֆորմացիա չեմ կարող ասել»։

Ամենից շատ դիտված