50 000 ստորագրություն հավաքելուց հետո կդիմենք նախ ԿԸՀ, իսկ հետո ԱԺ․ Արամ Պետրոսյան

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 12:45 12-06-2023
«Հայաքվե» նախաձեռնության ներկայացուցիչ, իրավաբան Արամ Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրեց քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու համար օրենքի նախագիծը՝ երկու հոդվածով, որը ներկայացվելու է ԿԸՀ։

Նախաձեռնությունն առաջարկում է քրեականացնել ՀՀ անունից Արցախն այլ պետության կազմում ճանաչող ցանկացած գործողություն՝ պատժելով ազատազրկմամբ 10-15 տարի ժամկետով, ինչպես նաև Հայոց Ցեղասպանության ճանաչումից հրաժարվելը, այն հրապարակայնորեն հերքելը, արդարացնելը կամ դրա վտանգավորությունը նսեմացնելը։

Պետրոսյանը նշեց, որ 10-օրյա ժամկետում ԿԸՀ-ն պետք է որոշում կայացնի։ Դրական պատասխանի դեպքում կմեկնարկի ստորագրահավաքի գործընթացը․ «50 000 ստորագրություն է պետք, որը նախ կներկայացնենք ԿԸՀ-ին, կստուգեն ստորագրութունների վավերականությունը, իսկ հաջորդ փուլում կդիմենք ԱԺ»,-ասաց նա՝ հավելելով՝ հույս ունի, որ ստորագրությունները կհավաքվեն 15-20 օրվա ընթացքում։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված