Մեր ծրագրերում Ռուբեն Վարդանյանի մասնակցությունն էական է, աջակցությունը՝ լիարժեք․ Մանե Թանդիլյան

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 14:42 08-06-2023
Մենք ունենք մեկ որոշու՝ ամբողջական, վերջնական, որը քննարկման ենթակա չէ․ դա այն է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ համագործակցության որևէ եզրեր չեն լինելու և չկան։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում, պատասխանելով լրագրողի հարցին՝ քննարկում եղե՞լ է այլ ընդդիմադիր ուժերի հետ դաշինքով մասնակցելու ընտրություններին, ասաց «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, Երևանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը։

«Ինչ վերաբերվում է մնացած ու-երին, մենք հաշվի ենք նստելու երևանցիների քվեի հետ՝ ում կտան և ինչքան վստահության քվե, և այդ արդյունքները մեզ համար լինելու են որոշիչ։ Ես նաև խոսեցի այն կարմիր գծերի մասին, որոք մենք ունենք, և եթե կարմիր գծերի հետ համահունչ է այն տեսլականը, որը կունենան շեմը հաղթահարած ուժերը, մենք պատրաստ ենք քննարկելու»։

Հարցին՝ Ռուբեն Վարդանյանի ներգրավվածությունը Երևանում քաղաքապետի ընտրություններին լինելո՞ւ է, Մանե Թանդիլյանն ասաց․

«Դուք գիտեք, որ պարոն Վարդանյանի հետ մենք ունենք գաղափարական, գործընկերային համագործակցություն, որը վաղուց արդեն փաստ է։ Իսկ թե ինչ ձևաչափով կլինի իր մասնացությունը, որովհետև նա գտնվում է Արցախում՝ ապօրինի շրջափակման մեջ, և պայքարում է Արցախի ժողովրդի համար, մեծ կապ ունի իրավիճակի հետ, հետևաբար այս մասով դեռ տարբեր հայտարարություններ կլինեն։ Բայց մեր ծրագրերում և առաջարկներում Ռուբեն Վարդանյանի մասնակցությունն էական է, աջակցությունը՝ լիարժեք»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ