Իմաստությանը տուր սիրտդ, բայց միշտ փայլեցրու հանճարով․ այսօր Պաղտասար Դպիրի ծննդյան օրն է
copy image url

Իմաստությանը տուր սիրտդ, բայց միշտ փայլեցրու հանճարով․ այսօր Պաղտասար Դպիրի ծննդյան օրն է

Մշակույթ 1 տարի առաջ - 20:55 07-06-2023
Հունիսի 7-ը համարվում է ուշ միջնադարի նշանավոր հայ բանաստեղծ, երաժիշտ, գիտնական, հրատարակիչ, ազգային և կրթական լուսավորման շարժման գործիչ Պաղտասար Դպիրի ծննդյան օրը։

Ցավոք, սակավ են նրա կենսագրական տվյալները։ Միայն բանասեր Գարեգին Լևոնյանը մի քանի տեղեկություններ է հաղորդում։

Պաղտասար Դպիրի ծնողները՝ Գրիգորն ու Թուրվանդը, Կեսարիայից գաղթել են Կոստանդնուպոլիս, որտեղ էլ ծնվել է Պաղտասար Դպիրը։ Նախնական կրթությունը ստացել է Կոստանդնուպոլի դպրոցներում։ Այնուհետև տեսուչ է նշանակվել Գում Գափուի թաղամասի դպրոցներից մեկում։ Հետագայում իր աշակերտներից շատերը դարձել են նշանավոր դեմքեր՝ Սիմեոն Ա Երևանցին, Պետրոս Ղափանցին։

12-րդ դարից սկսած գրաբարը աստիճանաբար դուրս է եկել գործածությունից՝ զիջելով իր տեղը միջին հայերենին։ Պաղտասար Դպիրը, Սիմեոն Երևանցին, Գրիգոր Օշականցին աշխատել են վերականգնել և գործածել գրաբարը՝ որպես գրական լեզու։

Պաղտասար Դպիրն իր բանաստեղծությունները գրել է գրաբար։ Բանաստեղծությունների մեջ չի գործածել թուրքերեն և պարսկերեն բառեր։

Պաղտասար Դպիրի քնարերգության թեմաները եղել են ազատասիրությունն ու ազատամտությունը։ Նրա «Առ Մամօնայն» խորագրով տաղը գրավել է քննադատների ուշադրությունը։ Այդ տաղում հեղինակը ներկայացնում է փողի ու հարստության կործանարար ուժը։ Նա Մամոնայի մասին գրում է ժողովրդական բարոյականության տեսակետից՝ մերժելով նրա սարսափելի աստվածությունը։

Պաղտասար Դպիրը ստեղծագործական որոշակի վերաբերմունք է ցուցաբերել հայ հին գուսանական ու եկեղեցական, ինչպես նաև իր ժամանակների արևելեան երգարվեստի նկատմամբ։ Աշխարհիկ և սիրային երգերի համար օգտագործել է ազգային՝ հայկական ավանդական, ինչպես նաև արևելեան մեղեդիներ։

Նա գրել է նաև հայատառ թուրքերեն բանաստեղծություններ։

1741 թվականին Հակոբ Բ Նալյանի կողմից տեսուչ է նշանակվել Գում Գափուի թաղամասի դպրոցներից մեկում, որտեղ դասավանդել է քերականություն, մայրենի լեզու, երաժշտություն և այլ առարկաներ։ 1736-1760 թվականներին կազմել և հրատարակել է հայերեն ուսուցման համար դասագրքերի շարք՝ գրաբար և աշխարհաբար լեզուներով, որոնցով շուրջ մեկ դար դասավանդել են հայկական դպրոցներում։ Դպրոցում կատարած իր գործունեության ընթացքում դպրոցը առաջխաղացում է ունեցել։

Oragir.News-ն իր ընթերցողներին է ներկայացնում Պաղտասար Դպիրի խրատական երկտողյանները։

1.
Այր կատարեալ եւ թըշնամւոյն բարի կամի,
Եւ ոչ թէ սոսկ իւր սիրական բարեկամի։

2.
Թէ զըղջանաս ի մեղաց,
Ոչ հեռանաս ի շնորհաց։

3
Որոյ ձեռքն ի յողորմութիւն առատացան,
Հընձէ նա զայն որպէս մըշակ աոատացան։

4.
Որ ըզխըրատ ծերոց գիտնոց անարգէ,
Նա քան զամէն անարգելիս անարգ է։

5.
Պորփիւրոս բընախոս է Փիւնիկեցի,
Աշակերտ Հըմտագոյն Պըղատինոսի։

6.
Եթէ ըզձանաս լինել տրամաբան,
Լե՛ր միշտ հետեւօղ գիտնոցըն վարժման։

7.
Իմաստութիւն շինեաց իւր տուն,
Կանգնեաց ի նմա եօթ ընտիր սիւն։

8.
Իմաստեւթեա՛ն տուր ըզսիրտ քո,
Բայց հանճարո՛վ միշտ փայլեցո։

9.
Ո՛վ դու մանուկ, թէ զայս արհեստ ուսանիս,
Եկեղեցւոջ իբր ըղծաղիկ բուսանիս։

10.
Ըզխոնարհութիւնս բայց թէ լաւ ճանաչես,
Ի յանդիսի քերթողացըն չամաչես։

Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
16:25 Սարսափ, ապոկալիպսիս, Ահեղ դատաստան․ ի՞նչ է ասում «Պապերի մարգարեությունը»` Հռոմի 112-րդ պապի մահվան մասին
21:49 Գյումրիում ազգային երգ ու պարով են նշել Հիսուս Քրիստոսի Հարության տոնը
20:45 Պամֆլետ. Ավինյանի փորձը՝ սակուրաշինություն, ԱՆԻՖաշինություն, քովիդաշինություն, համբալաշինություն
10:57 Այս գիշեր ահավոր ա եղել, ավելի շատ են կրակել, հայհոյանքներ են հնչեցրել հովիվների հասցեին․ Խնածախի բնակիչ
20:30 Գարիկ Կարապետյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն