«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտ քաղաքացին ընկել և վնասել է ոտք
copy image url

«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտ քաղաքացին ընկել և վնասել է ոտք

Ներքին 1 տարի առաջ - 18:39 03-06-2023

Մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 3-ին, ժամը 12:21-ին ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղում ՝ «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում, քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քաղաքացիներ Ս․ Ա․-ին (ծնված 1967 թ․) և Ս. Մ.-ին (ծնված 1961 թ․) իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։

Ամենից շատ դիտված