«Սուրբ Հովհաննես» մատուռի ճանապարհին քաղաքացիները ընկել և վնասվածքներ են ստացել
copy image url

«Սուրբ Հովհաննես» մատուռի ճանապարհին քաղաքացիները ընկել և վնասվածքներ են ստացել

Ներքին 1 տարի առաջ - 18:08 21-09-2023
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 13։29-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղից «Սուրբ Հովհաննես» մատուռ տանող ճանապարհին քաղաքացին ընկել է և վնասել ոտքը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները Մ. Մ.-ին (ծնված 1966 թ․), Ռ. Ա.-ին (ծնված 1957 թ․), Մ. Մ.-ին (ծնված 1965 թ․), Ա. Ա.-ին (ծնված 1959 թ․) և Ս. Ռ.-ին (ծնված 1987 թ․) մոտ 500-600 մ պատգարակով, այնուհետև՝ փրկարարական ավտոմեքենայով, իջեցրել են և մոտեցրել շտապօգնության մեքենային։

Ամենից շատ դիտված