ՆԱՏՕ-ի խնդրանքով թուրք կոմանդոսները Կոսովո կմեկնեն
copy image url

ՆԱՏՕ-ի խնդրանքով թուրք կոմանդոսները Կոսովո կմեկնեն

Արտաքին 1 տարի առաջ - 17:47 03-06-2023
ՆԱՏՕ-ի խնդրանքով Թուրքիայի հատուկջոկատայինները կուղարկվեն Կոսովո, տեղեկացրել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը։

Թուրք կոմանդոսները Կոսովո կմեկնեն «Նեապոլում (Իտալիա) ՆԱՏՕ-ի միավորված ուժերի հրամանատարության խնդրանքով»։

Կուղարկվի 65-րդ մեքենայացված հետեւակ բրիգադի գումարտակը։ Այն ՆԱՏՕ-ի պահեստային ուժերի ստորաբաժանում է։

Զինվորականների հայտարարությունում նշվել է, որ Թուրքիան ուշադիր հետեւում է իրադարձությունների զարգացմանը Բալկաններում, «որտեղ մենք ընդհանուր պատմական եւ մշակութային արժեքներ ունենք»։

Ամենից շատ դիտված