Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը
copy image url

Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը

Արտաքին 1 տարի առաջ - 17:00 02-06-2023
Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների՝ տարածաշրջանային հաղորդակցությունների հարցերով աշխատանքային խմբի հանդիպումը։ Ինչպես փոխանցում է ռուսական РИА Новости լրատվական գործակալությունը, այս մասին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի մամուլի քարտուղար Անդրեյ Մատվեևը։

«Մոսկվայում, պետությունների ղեկավարների հանձնարարականի համաձայն, եռակողմ աշխատանքային խումբը սկսել է աշխատանքը՝ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի համատեղ նախագահությամբ»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ Մոսկվայում փոխվարչապետների հանդիպման մասին հայտարարել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ մայիսի 25-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կայացած հանդիպման ժամանակ։