Քաղաքապետարանի գործունեությունը վերադարձել է 2000-ականների վանդալիզմին․ Մեսրոպ Առաքելյան

Ներքին 1 տարի առաջ - 12:58 29-05-2023
Երևանի քաղաքապետարանի գործունեությունը վերադարձել է 2000-ականների վանդալիզմին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը և հրապարակել լուսանկարներ։

«Թողես, մեծ-մեծ խոսեն, թե բա այգիները վերադարձվում են բնակիչներին։

Քաղաքապետարանի դիմացի մայթին գտնվող այգում՝ ընդամենը 300 մ հեռավորության վրա իրականացվող շինարարության ծավալները և տեմպերը ուղղակի փայլուն դրսևորումն են, թե ինչպես կարելի է չսիրել Երևանը»,- գրել է նա։