Այս ողբերգության մեջ տոնական տրամադրություն զգալը չափազանց դժվար է․ Ղազարյան

Ներքին Խոսք Տեսանյութ 1 տարի առաջ - 19:27 28-05-2023
Մենք հիմա ապրում ենք մի ժամանակաշրջան, որն առհասարակ մեր տոնացույցի բոլոր օրերը սգի են վերածվել։ Մենք նաև ապրում ենք այն խորհրդով, որ պետք է վերադարձնենք մեզ մեր հաղթական տոները։ Այս մասին այսօր Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Էդգար Ղազարյանը։

«Այսօր Սարդարապատի հուշահամալիրում Սարդարապատի հերոսական պայքարով հայրենիքի ստեղծման, պետականության ստեղծման օրը պետության անունից խոսում է պատերազմում մեր ժողովրդին պարտության տարած և 2 հայկական պետականություն կործանած մարդը։

Նրա պաշտոնավարման ընթացքում՝ այս ողբերգության մեջ տոնական տրամադրություն, տոնական խորհուրդն զգալը չափազանց դժվար է, բայց մենք չենք կարող տևական ժամանակ ապրել այս վշտի մեջ»։

Ղազարյանն ասաց, որ մենք պետք է վերակազմավորվենք և դուրս գանք պայքարի։

Մանրամասները՝ տեսանյութում.

Ամենից շատ դիտված