Արարատ Միրզոյանն ու Լուիս Բոնոն քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
copy image url

Արարատ Միրզոյանն ու Լուիս Բոնոն քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

Ներքին 1 տարի առաջ - 21:32 26-05-2023
Մայիսի 26-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Լուիս Բոնոյի հետ, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

«Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, անդրադարձել են այդ ուղղությամբ վերջին շրջանում անցկացված բանակցություններում քննարկված և դեռ փոխհամաձայնեցման ենթակա հարցերին:

Արարատ Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի՝ տարածաշրջանում համապարփակ ու երկարատև խաղաղության հաստատման հանձնառությունը: Նախարարն ընդգծել է, որ այդ ուղղությամբ, ի թիվս այլ հարցերի, առանցքային է ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից հրաժարումը, հստակ սահմանների ամրագրումն ու սահմանային անվտանգության ապահովումը, միջազգայնորեն երաշխավորված երկխոսության մեխանիզմի ներքո Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրների հասցեագրումը»,- նշված է հաղորդագրությունում:

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի