Ակնկալվում է դեղագործական ոլորտի արտադրության ծավալները 2027-ին հասցնել 40 մլրդ դրամի
copy image url

Ակնկալվում է դեղագործական ոլորտի արտադրության ծավալները 2027-ին հասցնել 40 մլրդ դրամի

Ներքին 1 տարի առաջ - 12:10 25-05-2023

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 25-ի նիստում հաստատեց դեղագործական արդյունաբերության զարգացման հնգամյա ծրագիրը և դրա իրականացումն ապահովող միջոցառումների ծրագիրը:
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն իր խոսքում նշեց, որ 2021 թվականին դեղերի արտադրության ծավալների աճը 2011թ-ի համեմատությամբ կազմել է 2,8 անգամ, իսկ արտահանման ծավալների աճը՝ ավելի քան երկու անգամ:

Նրա խոսքով՝ ծրագրի հիմնական նպատակը դեղագործական արդյունաբերության շարունակական զարգացումն է, և ՀՀ դեղորայքային ինքնաբավության մակարդակը բարձրացնելը, ինչը հնարավոր է` ապահովելով հետևյալը. տեղական դեղերի արտադրության ծավալների աճ, տեղական արտադրության դեղերի արտահանման ծավալների աճ, ներքին շուկայում տեղական արտադրության դեղերի մասնաբաժնի ավելացում, արտադրողականության բարձրացում:

Նախարարի խոսքով՝ Ծրագրով նախատեսված նպատակների համար նախանշվել են միջոցառումների ուղղությունները և անհրաժեշտ գործիքների ներդրումը. օրենսդրական բարեփոխումներ, համապատասխան մասնագիտական կադրերի ապահովում և դեղագործական արդյունաբերության արտադրողականության բարձրացում, ներքին շուկայում տեղական արտադրանքի ավելացում, ոլորտի ճանաչելիության մակարդակի բարձրացում, արտահանման շուկաների ընդլայնում և դիվերսիֆիկացում, տեղական հումքային բազայի ստեղծում, միջազգային համագործակցության ընդլայնում, դեղագործական ոլորտում ավելի խորը հետազոտությունների իրականացման օժանդակություն, աջակցություն դեղագործական ոլորտի ենթակառուցվածքների ստեղծմանը:

«Վերոնշյալ գործիքակազմի կիրառման արդյունքում ակնկալվում է ոլորտի արտադրության ծավալները 2027 թվականին հասցնել 40 մլրդ դրամի. 2022 թվականին նույն ցուցանիշը կազմել է մոտ 10 մլրդ դրամ, արտահանման ծավալները՝ 25 մլրդ դրամի, որը 2022 թվականից մոտ 5 անգամ ավելի է, աշխատողների թվաքանակը հասցնել 1500 մարդու: Այս ծրագրի լրացուցիչ բյուջեն կազմելու է մոտ 2.5 մլրդ դրամ»,- ասաց Վահան Քերոբյանը:

Նախագծի հիմնավորման մեջ նաեւ նշվում է, որ դեղագործությունը Հայաստանի արտահանման եզակի ոլորտներից է, որը գրանցել է արտահանման աճ գլոբալ ֆինանսական ճգնաժամի տարիներին: Ներկայումս արտահանման ընդլայնման տեսանկյունից նպաստավոր պայմաններ է ստեղծում նաև ԵԱՏՄ անդամակցությունը և մուտքը ԵԱՏՄ միասնական շուկա:

Ոլորտի զարգացման կարևոր նախապայման է նաև արտահանման ներուժի զարգացումը, այդ թվում արտահանման շուկաների դիվերսիֆիկացումը։ Ոլորտի զարգացման հնարավորությունների շարքում կարելի է դասել նաև նոր դեղերի արտադրության կազմակերպումը, ինչը հնարավորություն կտա որոշակիորեն իրականացնել ներմուծման փոխարինում տեղական շուկայում, և օգտագործել տեղական գիտական մշակումները՝ թողարկելով նոր դեղեր արտահանման համար։
Ոլորտի զարգացման համար կարևոր խթան կհանդիսանա նաև պետական աջակցության տրամադրումը։

ՀՀ-ում իրականացվող քաղաքականությունը նպատա¬կաուղղված է արդյունաբերության (այդ թվում՝ դեղագործական) մրցունակության բարելավմանը և ճյուղի զարգացմանը, արդյունաբերության ճյուղի արտադրողականության բարձրացմանը, արդյունաբերական արտադրանքի արտահանման դիվերսիֆիկացմանը, տեղական արդյունաբերական արտադրանքի՝ ներքին շուկայում տեսակարար կշռի ավելացմանը, նոր ներդրումների ներգրավմանը:

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում