Մայիսի 20-22-ը կայացան Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 33-րդ տուրի հանդիպումները։
Առաջատարները կանխատեսելի հաղթանակներ տարան։ Նախ, «Փյունիկը» 2։0 հաշվով հաղթեց «Լեռնային Արցախին»։ Առաջին գոլը խփել է Յուսուֆ Օտուբանջոն, իսկ խաղավերջում Ջոնել Դեսիրեն մոտ 40-45 մետրից գնդակն ուղարկել է ամպաշտպան մնացած դարպասը։
Մրցաշարային աղյուսակում գտնվող «Արարատը» Կամիլ Հաջիի միակ գոլի շնորհիվ հաղթել է «Նոային»։ «Ալաշկերտն» էլ հյուրընկալվելիս նույն հաշվով առավելության է հասել «Շիրակի» նկատմամբ․ միակ գոլը խփել է Մատեո Մուզեկը։
«Արարատ-Արմենիան» սեփական հարկի տակ 4։1 հաշվով վստահորեն հաղթել է «Վանին»․ առանձնանում է Հակոբ Հակոբյանի ֆանտաստիկ գոլը։
«Ուրարտուն» ընդունել էր ԲԿՄԱ-ին․ անզիջում պայքարում ընդամենը 1 դարպասի գրավում արձանագրվեց․ 19-րդ րոպեին միակ գոլը խփեց Լեոն Սաբուան։