Դատարանը այս ապօրինի քրեական հետապնդումը կդադարեցնի․ պաշտպան
copy image url

Դատարանը այս ապօրինի քրեական հետապնդումը կդադարեցնի․ պաշտպան

Ներքին Խոսք 1 տարի առաջ - 13:06 22-05-2023
Մեղադրանքի հիմքում դրված է այն իբր տեղեկությունները, թե պարոն Սողոմոնյանը ինչ որ անձնական կամ խմբային շահ է հետապնդել։ Էս վարկածը չի համապատասխանում իրականությանը, որովհետև նախաքննության ընթացքում հաստատվել է, որ պարոն Սողոմոնյանը որևէ առնչություն չի ունեցել հայտ ներկայացրած և հետագայում նաև մրցույթում հաղթող ճանաչված սուբյեկտների կամ նրանց հարազատների կամ որևէ մեկի հետ։ Այսինքն՝ սուբյեկտիվ կողմն ամբողջությամբ բացակայում է և էստեղ մենք գործ չունենք որևէ տեսակի շահի հետ։ Այս մասին ԵՊՀ-ի մոտ հրավիրված մամլո ասուլիսի ընթացքում ասաց Մենուա Սողոմոնյանի պաշտպան Արմեն Անդրիկյանը։

Հիշեցնենք, որ Սողոմոնյանը մեղադրվում ԵՊՀ-ից գումար հափշտակելու մեջ։

«Ցանկանում եմ նշելով, որ պարոն Սողոմոնյանի նկատմամբ կարող էր կիրառվել համաներում և մենք հենց նախաքննության փուլից սկսած մեր անհամաձայնությունն ենք հայտնել համաներում կիրառելու մասով, վստահ եմ, որ դատաքննության փուլում նույն կերպ ենք վարվելու, և ներկայացնելու ենք մի շարք այլ ապացույցներ, որինց մասին ևս այս պահին չեմ ուզում խոսել։

Այդ մի շարք ներկայացված ապացույցների պայմաններում դատարանին տարբերակ չի մնալու, քան այս ապօրինի քրեական հետապնդումը դադարեցնելու»,- ասաց Անդրիկյանը։

Ավելի վաղ Մենուա Սողոմոնյանը ևս հերքեց իրեն առաջադրված մեղադրանքը՝ համարելով, որ դա քաղաքական հետապնդում է։