Հայ գերիների քրեական հետապնդումը սահմանի անօրինական հատման մեղադրանքով Ժնևի 3-րդ կոնվենցիայի խախտում է․ Human Rights Watch
copy image url

Հայ գերիների քրեական հետապնդումը սահմանի անօրինական հատման մեղադրանքով Ժնևի 3-րդ կոնվենցիայի խախտում է․ Human Rights Watch

Ներքին 3 տարի առաջ - 21:04 29-07-2021

Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի տնօրեն Գիորգի Գոգիան անդրադարձել է Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի կողմից հայ գերիների նկատմամբ ապօրինի դատավճռին։ Գիորգի Գոգիան նշել է, որ Ադրբեջանի կողմից հայ գերիների քրեական հետապնդումը սահմանի անօրինական հատման մեղադրանքով Ժնևի 3-րդ կոնվենցիայի խախտում է։

«Գերեվարված զինվորներին պետք է տրվի գերու կարգավիճակ, և նրանք պետք է վերադարձվեն ռազմական գործողությունների ավարտից հետո»,- «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է Գոգիան։

Հիշեցնենք, որ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը շինծու մեղադրանքներով 6 տարվա ազատազրկման է դատապարտել ևս 13 հայ ռազմագերների:

Ամենից շատ դիտված