Վրաստանում Լավրովի դստեր ընտանիքի անդամի հարսանիքի պատճառով բախումներ են տեղի ունեցել
copy image url

Վրաստանում Լավրովի դստեր ընտանիքի անդամի հարսանիքի պատճառով բախումներ են տեղի ունեցել

Արտաքին 1 տարի առաջ - 19:00 20-05-2023
Վրաստանի արևելյան Կախեթիի նահանգում գտնվող Kvareli Lake Resort հյուրանոցի շրջակայքում ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունցել։ Ինչպես փոխանցում է վրացական Новости-Грузия լրատվական գործակալությունը, հյուրանոցում ենթադրաբար գտնվում է Ռուսաստանի Սերգեյ Լավրովի դուստրը, ով եկել էր ընտանիքի անդամի հարսանիքին։

Հաղորդվում է՝ տեղում մոբիլիզացվել են ոստիկանության աշխատակիցներ ու հատուկ ջոկատայիններ, շարունակվում է լրացուցիչ ուժերի կուտակումները։

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հաստատել է, որ բախումների հետևանքով 16 մարդ կալանավորվել է։ Ցուցարարներն ասում են, որ ոստիկանները խլում են իրենց բջջային հեռախոսները, որոնցում արձանագրված է, թե ինչպես է Ռուսաստանից ժամանած հյուրերի կորտեժն անցնում հյուրանոցի տարածքով։

Ակցիայի մասնակիցները պահանջում են Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներից անհապաղ հեռանալ հյուրանոցի տարածքից։

Նշվում է, որ հյուրանոցի ներկայացուցիչները սկզբում հերքել են, որ իրենք հյուրընկալել են ՌԴ արտգործնախարարի ընտանիքի անդամներին, սակայն հետո դադարել են պատասխանել լրագրողների հարցերին։

Նկատենք՝ սա առաջին դեպքը չէ, երբ Ռուսաստանից հայտնի մարդկանց վտարում են Վրաստանից։ Երկու տարի առաջ լրագրող Վլադիմիր Պոզները, ով ներս էր ժամանել իր ծննդյան տարեդարձը նշելու, ստիպված եղավ լքել Թբիլիսին բողոքի ակցիաների պատճառով:








Ամենից շատ դիտված