Ուղիղ եթեր
Կայացել է ՖԻԲԱ Եվրոպայի տարեկան ժողովը․ մասնակցել է նաև ՀԲՖ գլխավոր քարտուղարը
copy image url

Կայացել է ՖԻԲԱ Եվրոպայի տարեկան ժողովը․ մասնակցել է նաև ՀԲՖ գլխավոր քարտուղարը

Սպորտ 1 տարի առաջ - 16:30 20-05-2023
Գերմանիայի Մյունխեն քաղաքում տեղի է ունեցել ՖԻԲԱ Եվրոպայի տարեկան գլխավոր ժողովը:

Ժողովի օրակարգում ամփոփվել են վերջին մեկ տարվա ընթացքում իրականացված բասկետբոլի զարգացման նախագծերը, ներկայացվել են մի շարք փաստեր և վիճակագրական տվյալներ:

Քննարկվել են առաջիկայում ազգային ֆեդերացիաների զարգացման հեռանկարները, ինչպես նաև Եվրոպայի առաջնությունների հետ կապված մի շարք հարցեր, հայտնում ՀԲՖ պաշտոնական կայքը:

Ժողովին մասնակցել է նաև Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար` Արթուր Նազարյանը:

ՖԻԲԱ Եվրոպայի հաջորդ տարեկան ժողովը տեղի կունենա Խորվաթիայում՝ 2024 թվականի մայիսին, իսկ 2025 թվականի ժողովը կկազմակերպվի Լատվիայում։

Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում