ՀԲՖ-ն Էրիկ Իսրայելյանի հայտարարությունները համարում է աբսուրդային
copy image url

ՀԲՖ-ն Էրիկ Իսրայելյանի հայտարարությունները համարում է աբսուրդային

Սպորտ Ներքին 2 տարի առաջ - 18:04 28-03-2023
Բռնցքամարտի աշխարհի ու Եվրոպայի երիտասարդների 2022 թվականի հաղթող Էրիկ Իսրայելյանը հայտարարել է, որ հրաժարվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից և մեկնում է այլ երկիր, հանդես է գալու այլ դրոշի ներքո։

Իսրայելյանը նշում էր, որ 13 տարվա դադարից հետո առաջինն է, ով բռնցքամարտում դարձել է Եվրոպայի և Աշխարհի չեմպիոն, իսկ պետությունն իրեն ոչնչով չի օգնել:

Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի պատասխանատու Արամ Մանուկյանն Oragir.News-ի հետ զրույցում, անդրադառնալով Իսրայելյանի հայտարարությանն, ասաց, որ դրանք աբսուրդային հայտարարություններ են․

«Մենք իր գործողությունները և համացանցային հրապարակումները համարում ենք աբսուրդային»։

Հիշեցնենք՝ ԿԳՄՍ-ից հայտնել են, որ Էրիկ Իսրայելյանը միշտ ստացել է աջակցություն։ Իսրայելյանը նախարարությունից ստացել է 4,6 մլն դրամ, 1200 դոլար և 1,2 մլն դրամ՝ Օլիմպիական կոմիտեից։

Ամենից շատ դիտված