Նինա Սիմոնը 20-րդ դարի խելահեղ ձայներից մեկն էր։ Նինայի հիմնական ուղին ջազն էր, սակայն նա միաձուլում էր ջազը, սոուլը, փոփը, գոսպելը և բլյուզը։ Իր ողջ ստեղծագործական կարիերայի ընթացքում Նինա Սիմոնը թողարկել է 170 ձայնասկավառակ և կատարել ավելի քան 320 երգ։
Oragir.News-ը ներկայացնում է մի քանի հետաքրքիր փաստեր երգչուհու մասին։

1. Նինան Սիմոնը երգչուհու կեղծանունն էր։ Նրա իրական անունը Յունիս Քեթլին Ուեյմոն էր։ «Նինան» իր ընկերներից մեկի անունն էր, իսկ ազգանունը ընտրելիս ոգեշնչվել է իր սիրելի դերասանուհի Սիմոն Սինյորեից։
2. Նինայի ծնողները՝ Ջոն Դիվայն Ուեյմոնը և Մերի Քեյթ Ուեյմոնը, կրոնավոր են եղել։ 12 տարեկանում Նինան հրաժարվել է ելույթ ունենալ եկեղեցում, քանի որ նրա ծնողները ստիպված էին նստել եկեղեցու դահլիճի վերջում՝ մաշկի գույնի պատճառով։ Այդ ժամանակվանից էլ Նինա Սիմոնը իր արվեստում ցույց է տվել իր դիրքորոշումը՝ հավասար իրավունքներ ունենալը անկախ մաշկի գույնից։
3.Նինա Սիմոնը ելույթ է ունեցել տարբեր վայրերում՝ գիշերային ակումբներում, համերգասրահներում, բողոքի ցույցերում, սևամորթների իրավունքների պաշտպանության համար կազմակերպված միջոցառումներին և այլն։

4.Նինան իր ժամանակի ամենաոճային երգչուհիներից էր։ Երգչուհին գլխաշորեր, ինքնատիպ զարդեր և համարձակ հագուստներ էր կրում՝ ինքնաարտահայտվելու համար։
5.Նինան տառապել է կրծքագեղձի քաղցկեղից։
6. Նինան այս տարի կդառնար 90 տարեկան, սակայն 20 տարի առաջ մահացել է քնի մեջ։ Չնայած նրան, որ Նինան ողջ չէ, միևնույն է շարունակում է մնալ ամենասիրած և շատ լսումներ ունեցող երգչուհիներից մեկը։