Ով պետք է այցելեր հացադուլ հայտարարած Գայանե Հակոբյանին
copy image url

Ով պետք է այցելեր հացադուլ հայտարարած Գայանե Հակոբյանին

Ներքին 1 տարի առաջ - 15:51 19-05-2023
Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտի հաղորդման հիման վրա 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին, ձերբակալում են, նրան մեղադրում են վարչապետի որդուն առեւանգելու փորձի մեջ։

Առեւանգում ասվածը, իհարկե, մեծ չափազանցություն է, եւ դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող էր սգավոր մայրը պատերազմում առանձնակի սխրագործություններով աչքի ընկած երիտասարդին առեւանգել։

Ինչեւէ, հետաքրքիր է զոհվածների մայրերին այցելող, նրանց մասնակցությամբ «փարթիներ» կազմակերպող, նրանց ֆոնին PR-վող, նրանց արեւով երդվող Աննա Հակոբյանը որդու հետ զրուցե՞լ է այս թեմայով, փորձե՞լ է զրուցել, այցելել Գայանե Հակոբյանին, ով հացադուլ է հայտարարել։ Չէ՞ որ Հակոբյանը երբ անհրաժեշտ է, առաջին պլան է մղում զոհվածների մայրերին, նրանց դարձնում վահան, նրանցով ներկայացնում իր ամբիցիաները, մտքերը, հետեւաբար՝ գոնե ձեւական պետք է անդրադառնար այս հարցին։

Բարոյական կլիներ, որ Հակոբյանը ծնողի դիրքերից խոսեր որդու հետ, հասկանալ ինչ է եղել, եւ եթե անգամ նեղացրել են նրան, հորդորել ներողամիտ լինել, հարթել սուր անկյունները։ Այլապես ստացվում ՝ հայրը զավակներին է սպանում, մայրը այցելում է այս սեւազգեստ կանանց, իսկ որդին ձերբակալել է տալիս նրանց։

Եւ բացի Հակոբյանից, երկրում ՄԻՊ կա, որի պաշտոնին կին է, ով առնվազն պետք է այցելեր այս տիկնոջը, անդրադառնար դեպքին։ Զոհվածի մորը պետք է այցելեր նաեւ Լենա Նազարյանը, ինչպես նաեւ Աննա Հակոբյանի հետ «հյուրախաղերում» հանդես եկող մյուս երկրորդ պլանի դերասանները, չէ՞ որ զոհվածների ծնողները իշխանավոր տիկնանց միայն ժպիտով ընդունելու, նրանց ծաղիկներ նվիրելու համար չեն։

Ամենից շատ դիտված