ԱՄՆ-ն սկսել է լրջորեն անհանգստանալ ռուս-իրանական երկաթուղու կառուցմամբ․ Վեդանտ Պատել
copy image url

ԱՄՆ-ն սկսել է լրջորեն անհանգստանալ ռուս-իրանական երկաթուղու կառուցմամբ․ Վեդանտ Պատել

Արտաքին 1 տարի առաջ - 23:30 18-05-2023
ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վեդանտ Պատելը հայտարարել է, որ Վաշինգթոնը սկսել է անհանգստանալ Ռեշտ-Աստարա երկաթուղու նոր հատվածի կառուցմամբ, քանի որ այն կօգնի Իրանին և Ռուսաստանին շրջանցել պատժամիջոցները։ Այս մասին Պատելն ասել է իր մամուլի ասուլիսի ժամանակ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Ամերիկացի պաշտոնյան շեշտել է, որ ԱՄՆ պետդեպարտամենտը կոնկրետ քայլեր կձեռնարկի նման սցենարը կանխելու համար։

Նշենք, որ Ռեշտ-Աստարա երկաթգիծը 7․2 հազար կիլոմետր երկարությամբ Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի մաս է կազմում։ Մայրուղին հյուսիսում կապում է Սանկտ Պետերբուրգը հարավում՝ հնդկական Մումբայ նավահանգստի հետ։ Ռուսաստանի Դաշնությունը ծրագրի շահառուներից մեկն է, քանի որ միջանցքը կմեծացնի Ռուսաստանի արտաքին առևտրի ծավալը Հարավային Կովկասի, Կասպիական տարածաշրջանի, Իրանի, Հարավային Ասիայի և Պարսից ծոցի երկրների հետ։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Oragir.News-ը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին նախօրեին մասնակցել էին Ռեշտ-Աստարա երկաթուղային հատվածի ստեղծման մասին համաձայնագրի ստորագրման արարողությանը։

Ամենից շատ դիտված