Արդեն 2-րդ օրն է՝ Հայաստանում ամենաքննարկվող թեման Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առևանգման մասին լուրն է, որն իրականում ստվերել է շատ ավելի կարևոր թեմաներ: Միջադեպի առնչությամբ այս պահին ձերբակալված է 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը:
Թեև զոհվածների ծնողները հերքեցին Աշոտ Փաշինյանին առևանգելու մասին «Հայկական ժամանակ»-ի հայտարարությունը, ավելին, տեսանյութ հրապարակեցին, որ Աշոտ Փաշինյանն ինքնակամ է նստել զոհվածի մոր ավտոմեքենան, «նիկոլականների» գրոհ սկսվեց զոհված զինծառայողների ծնողների դեմ: Իշխաության «աջակիցների» լկտիությունն այս անգամ շատ ավելի հեռուն գնաց, եթե նախկինում գործի էր դրվում «ֆեյքերի բանակը, այս անգամ դա անում էին բացահայտ՝ սոցցանցերի իրենց իրական էջերով:
Oragir.News-ը ներողություն է խնդրում իր ընթերցողներից, բայց սույն անձանց գրառումները տեղադրում ենք ամբողջությամբ:
Փաշինյանի աջակիցներից Ալեքսանդր Սիրունյանն իր էջում հայհոյհանք է հնչեցրել զոհվածների ծնողների հասցեին:

Փաշինյանի մեկ այլ աջակից էլ անցել է բոլոր սահմանները և հայհոյել զոհված տղաների գերեզմանը:

Սա Նիկոլ Փաշինյանի և նրա ընտրազանգվածի իրական դեմքն է:
Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» կայքը ըեղեկություն էր հրապարկել, թե զոհված զինծառայողների ծնողներն առևանգել են Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին: Զոհված զինծառայողների ծնողները հերքեցին այդ տեղեկությունը, ավելի՝ տեսանյութ հրապարակեցին, որ Փաշինյանի որդին ինքնակամ է նստել իրենցից մեկի ավտոմեքենան: Այնուհանդերձ ոստիկանության կարմիրբերետավորները բռնի ուժի կիրառմամբ՝ ձեռնշղթաներով, բերման էին ենթարկել զոհված զինծառայողների 4 ծնողի: Նրանցից 3-ին երեկ երեկոյան ազատ արձակեցին, իսկ Գայանե Հակոբյանին մեղադրանք առաջադրեցին: